Աֆրիկյան մրջյունները հակառակորդներին սպանում են գազ բաց թողնելով

18:46 • 13.01.12

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ աֆրիկական Crematogaster striatula տեսակի մրջյունները իրենց հակառակորդների դեմ պայքարում են գազեր արձակելու միջոցով:

PLoS ONE ամսագրում տպագրված հոդվածում գիտնականները գրում են, որ այդ տեսակի մրջյունները խմբեր են ձևավորում և հարձակվում իրենցից ավելի մեծ միջատների վրա և որոշակի հեռավորությունից հատուկ գեղձերից թույն են բաց թողնում «թշնամու» ուղղությամբ, ինչն օդում անտեսանելի գազի է վերածվում: Այդ գազը կաթվածահար է անում և սպանում հակառակորդին:

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչպես է գազն ազդում վնասված կենդանու վրա, սակայն դրանք ուսումնասիրվում են, հետագայում հակամիջատային միջոցների պատրաստման համար:  

Աֆրիկյան մրջյունները հակառակորդներին սպանում են գազ բաց թողնելով