Ստեղծվել է աշխարհի ամենափոքր հիշողության սարքը (տեսանյութ)

20:44 • 13.01.12

IBM ընկերության մասնագետները ստեղծել են չափսերով աշխարհում ամենափոքր կոշտ դիսկը: Վերջինս բաղկացած է 12 մետաղյա ատոմից: Համեմատության համար նշենք, որ այլ համակարգիչներում 1 բայթի պահպանման համար օգտագործվում էր ավելի քան կես միլիարդ ատոմ` տեղեկացնում է Vesti.ru կայքը:

Science ամսագրում հրատարակված հոդվածում նշվում է, որ քիչ ատոմների օգտագործումը կարող է հետագայում համակարգչի հիշողության կայունության վրա բացասաբար ազդել:

Հավելենք, որ ընկերության նոր հայտնագործությունը դեռ հեռու է կատարյալ լինելուց: Առաջին իսկ փորձարկումները հաստատել են, որ ամնափոքր կոշտ դիսկն ի զորու է նյութը պահպանել ընդամենը մի քանի ժամ:
 

Ստեղծվել է աշխարհի ամենափոքր հիշողության սարքը (տեսանյութ)