Նրբերշիկները մեծացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը

10:49 • 13.01.12

Շվեդ գիտնականները եկել են այն եզրակացության, որ տեխնոլոգիական վերամշակման ենթարկված միսը, այդ թվում` նրբերշիկները, կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ առաջացնել:

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, British Journal of Cancer ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ մեկ նրբերշիկի կամ երշիկի երկու կտորի օրական օգտագործումը 19%-ով մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես նման միս չեն օգտագործում:

Ավելի վաղ գիտնականները կապ էին գտել նաև նման մսի և աղիքային քաղցկեղի միջև:

Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամից հայտնել են, որ առավել ամուր է այդ հիվանդության առաջացման և ծխախոտի կամ ճարպակալման միջև կապը:
 

Նրբերշիկները մեծացնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը