ԴՆԹ-ի վերծանման էժան սարք է թողարկվել
Life Technologies Corp միջազգային բիոտեխնոլոգիաների ընկերությունը հայտարարել է, թե պատրաստել է սարք, որով մարդու ԴՆԹ-ն կարելի է վերծանել մեկ օրում` 1000 դոլար գումարի դիմաց: Հենց գնի անհավանական էժանությունն է դարձել սարքի PR-ի գլխավոր «խաղաքարտը»: Սարքի արժեքն 149 հազ. դոլար է: Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է, որ արդեն իսկ 3 ընկերություններ իրենց հետ համապատասխան պայմանագրեր են կնքել, իսկ բուն սարքը շրջանառության մեջ կդրվի մեկ տարուց: Տեխնիկապես սարքն իրենից սինթեզատոր է ներկայացնում: Տվյալ դեպքում սա նշանակում է, որ սարքը կարող է իդենտիֆիկացնել մարդու ԴՆԹ-ն կազմող 3 մլրդ մասնիկների հաջորդականությունը: Ներկայում գոյություն ունեցող նման տեխնոլոգիաներն այս սարքը գերազանցում է մոտ 1000 անգամ: Ըստ այդմ, տվյալ մեքենան ի զորու է մեկ օրում անել այն, ինչի համար պահանջվում է 6-8 շաբաթ:










