LightPad-ը սմարթֆոնը վերածում է պրոյեկցիոն նոութբուքի (տեսանյութ)
QP Optoelectronics ընկերությունը CES 2012 ցուցահանդեսին ներկայացրել է LightPad սարքը, որը կարողանում է պրոյեկտել 60 դյույմանոց պատկեր` 854х480 կետայնությամբ: Սարքն ունի նաև QWERTY-ստեղնաշար:
LightPad-ը միացվում է HDMI կամ MHL մուտք ունեցող սմարթֆոնին և դարձնում այն 11 դյույմանոց էկրան ունեցող նոութբուք:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ LightPad-ի նոր սերունդը կկարողանա պրոյեկտել 1280х720 կետայնությամբ պատկեր:
LightPad-ի վաճառքը կմեկնարկի 2012-ի կեսին, գնի մասին տեղեկություններ դեռևս չկան , սակայն CNET-ը գրում է, որ սարքի գինը կկազմի մոտ 300 դոլար:










