Հնագետները և երկրաբանները Սթոունհենջի առեղծվածը բացահայտելու շեմին են (տեսանյութ)

18:45 • 14.01.12

Անգլիացի երկրաբանները եվրոպական քաղաքակրթության մեծագույն գլուխկոտրուկներից մեկի` Սթոունհենջի առեղծվածը բացահայտելու բանալին կարծես գտել են:

Սթոունհենջի ծագման երկու վարկած գոյություն ունի: Դրանցից մեկի համաձայն` քարերը հովիտ են բերել սառցադաշտերը, ավելի ուշ տեղաբնակները դրանք դասավորել են այնպես ինչպես հիմա է: Մյուս վարկածի համաձայն` մարդիկ են այդ հսկա քարերը կտրատել և տեղափոխել հովիտ:

Երկու բրիտանացի գիտնականներ հսկայական աշխատանք են կատարել` ուսումնասիրելով քարերի ավելի քան 6 հազար օրինակ: Արդյունքն ապշեցուցիչ է:

Սթոունհենջից 300 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է այն ժայռը որտեղից էլ, ինչպես վստահեցնում են երկրաբանները, վերցվել են այդ քարերը: Ժայռը մեծ չէ, ընդամենը 70 մետր երկարություն ունի: Հնեաբանները վստահեցնում են, որ Սթոունհենջի տվյալների համընկնումն այս ժայռի հետ 99% է: Հիմա գործը հնագետներինն է: Ամռանն այդ տարածքում պեղումներ կսկսվեն: Քարերի կտրվածքների հետքեր կամ նույնիսկ հնագույն գործիքներ գտնելու հավանականությունը շատ մեծ է:


 

Հնագետները և երկրաբանները Սթոունհենջի առեղծվածը բացահայտելու շեմին են (տեսանյութ)