Ամերիկյան ավիակիրը` աշխարհի «ամենաթանկարժեք ավտոկայանատեղի»
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող U.S.S. Ronald Reagan ավիակիրն աշխարհի, թերևս, ամենաթանկ ավտոկայանատեղին է` $4.8 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ:
Նկարում պատկերված այս նավը դեպի Վաշինգտոնի «Քիթսապ» նավատորմի բազա է տեղափոխում ռազմածովայիննների ավտոմեքենաները:
Առաջին հայացքից անսովոր թվացող այս երևույթն իրականում սովորական բան է: Բանն այն է, որ ռազմածովայինների ավտոմեքենաները ցանկացած այլ ձևով տեղափոխելու համար ավելի շուտ գումար կպահանջվի:
Ավտոեքենաները U.S.S. Ronald Reagan-ի միջոցով տեղափոխելով ԱՄՆ ռազմածովային ուժերը, այդուհանդերձ, գումար են խնայում, քանի որ նախևառաջ ռազմածովայիններին պատկանող ավտոմեքենաները վերջնակետ հասցնելու լավագույն տարբերակը ծովային ճանապարհն է:
Բացի դրանից, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերը չկազմակերպեն զինծառայողներին ավտոմեքենաների տեղափոխումը, ապա նրաք, ամեն դեպքում, ստիպված կլինեն վճարել տեղափոխման համար:










