Միջատին անվանել են Բեյոնսեի պատվին
Ավստրալիայի Գիտական և արդյունաբերական հետազոտությունների պետական համալսարանի գիտնականները ճանճի տեսակներից մեկին անվանել են ի պատիվ հայտնի փոփ երգչուհի Բեյոնսեի` Scaptia (Plinthina) beyonceae:
Մտահղացումը պատկանում է հետազոտող Բրայն Լեսարդին: Նրա խոսքով` նա որոշել է միջատին այդպես անվանել այն բանից հետո, երբ նկատել է նրա ոսկեգույն մազմզուկները, ինչն էլ նմանեցրել է երգչուհու հետ:
Գիտնականն ընդծել է, որ միջատի ոսկեգույն մազմզուկները նրան իսկական թագուհի են դարձնում:
Հավելենք, որ այս միջատը միակը չէ, որ արժանացել է աստղի անվան: Այպես, մի քանի տարի առաջ սարդերի նոր տեսակն անվանվեց Նիլ Յանգի և Դեվիդ Բոուի պատվին:










