Ռուսական տիեզերակայանն այսօր կընկնի Երկրի վրա

18:56 • 15.01.12

Ռուսական «Ֆոբոս-Գրունտ» տիեզերակայանը Երկիր մոլորակի վրա կընկնի կիրակի օրը մոսկվայի ժամանակով 18:36-ի և երկուշաբթի օրը գիշերվա 02:24-ի սահմաններում:

Այդ ընթացքում տիեզերակայանը կհասցնի 4 լրիվ պտույտ կատարել Երկրի շուրջը: Նրա անկման հնարավոր վայրեր են գրեթե ամբողջ Հարավային Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկայի հյուիս-արևմուտքը և Ավստրալիան:

«Ֆոբոս-Գրունտ»-ն արձակվել էր Բայկոնուրից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին: Սակայն տիեզերակայանի շարժիչները չգործեցին և դեպի Մարս դրա առաքելությունը ձախողվեց:

Ավելի վաղ հայտնել էին, որ «Ֆոբոս-Գրունտ»-ի անկման ամենահավանական վայրը լինելու են Արգենտինայի ցամաքային հատվածը և Ֆոլքլենդյան կղզիները:
 

Ռուսական տիեզերակայանն այսօր կընկնի Երկրի վրա