«Ֆոբոս-Գրունտը» ընկավ. բեկորները հայտնվեցին ոչ թե Ատլանտյան, այլ` Խաղաղ օվկիանոսում
Ռուսական միջմոլորոկային «Ֆոբոս-Գրունտ» կայանի` մթնոլորտում չայրված բեկորները ընկել են Խաղաղ օվկիանոսը: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հաղորդում է, որ Երևանի ժամանակով ժամը 21:45-ին տիեզերական կայանի բեկորները ընկել են Վելինգթոն կղզուց 1250 կմ արևմուտք:
Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) վերջին կանխատեսումների համաձայն` «Ֆոբոս-Գրունտը» պետք է Ատլնատյնա օվկիանոսը ընկներ: Ընդ որում, նշվել էր, որ անկման առավել հավանական ժամանակը հունվարի 15-ի ժամը 22:08-ն է:
«Ֆոբոս-Գրունտ» տիեզերական կայանը 13,5 տոննա է կշռում և տիեզերք էր ուղարկվել 2011 թ. նոյեմբերի 9-ին` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։
Կայանը պետք է վայրեքջք կատարեր Մարսի Ֆոբոս արբանյակի վրա, ընդերքի նմուշներ վերցներ և դրանք Երկիր հասցներ` լաբորատոր հետազոտությունների համար:
Առաքելությունը 2,5 տարի պետք է տևեր, երկու ժամ անց, սակայն, այն «ավարտվել էր» ` շարժիչների խափանման պատճառով:










