Եգիպտոսում հայտնաբերել են 3 հազար տարվա վաղեմության երգչուհու գերեզման

16:38 • 16.01.12

Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքի մոտ հայտնաբերվել է մ. թ. ա 945 – 712 թվականների ժամանակաշրջանի երգչուհու գերեզման:

Այն հայտնաբերել են Շվեյցարիայի Բազել համալսարանի հնագիտական առաքելության աշխատակիցները, ընդ որում բոլորովին պատահաբար` Կարնակյան տաճարի համալիրի մաքրման ժամանակ:

Տախտակի վրա գրության համաձայն` երգչուհուն անվանել են Նեհմես Բաստետ, նա եղել է Ամոն աստծո քահանայի դուստրը`փարավոնների XXII դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում:

Կարնակի հայտնի տաճարը գտնվում է Լյուքսորից հյուսիս և ունի 700 մ բարձրություն:

Հավելենք, որ 2012թ. օգոստոսին Գիզայում` հայտնի բուրգերի մոտ կբացվի եգիպտական մշակույթի աշխարհում ամենախոշոր թանգարանը:
 

Եգիպտոսում հայտնաբերել են 3 հազար տարվա վաղեմության երգչուհու գերեզման