Բրիտանացիները պատերազմ են հայտարարել 10 օտարականների
Բրիտանացիները նշել են ամենավտանգավոր կենդանիներին և բույսերին, որոնք ներկրվում են կղզիներ արտասահմանից:
Բրիտանացիները պատերազմ են հայտարարում 10 ամենաագրեսիվ օտարերկրյա կենդանիներին և բույսերին, որոնք, գիտնականների կարծիքով, ոչնչացնում են տեղի կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է Guardian-ը:
«Սկասծ կանաչ թութակներից մինչև գորշ սկյուռները, ծառի սնկերից մինչև ջրային բույսերը` զավթողական, օտարածին մարմիններ են Բրիտանիայի համար և հանգեցնում են տեղական տեսակների ոչնչացմանը», - հաղորդում է պարբերականը:
Բացի այդ տեղի ֆլորային և ֆաունային սպառնում են պուտավոր խեցգետինները և Հյուսիսային Ամերիկայից եկած կարմրականջ կրիաները, ասիական եղնիկները և harmonia axyridis զատիկները, շագանակագույն ականապատող ցեցը և Հիմալայներից սերվող մի շարք ծաղիկներ:
Ներխուժման ծավալները բացահայտելու համար Guardian-ը, բոլոր այն բրիտանացիներին ում անհանգստացնում է խնդիրը, կոչ է անում հաղորդել, թե որտեղ և ինչ քանակի տեսակներ են նրանք հանդիպել:
Կենսաբանների գնահատմամբ` Մեծ Բրիտանիայում ներկայում ընտելացել են «օտարականների» մոտ 2000 տարատեսակ :
«Դրանք բոլորը չէ, որ ագրեսիվ ոչնչացնողներ են: Որոշ օտարներ, ասենք ծառերը, հանգրվան են դարձել շատ թռչունների և միջատների համար, սակայն որոշները դամայացում են, վերացնելով ենդեմիկ արժեքավոր տեսակները, մակաբույծներ տարածելով, տեղի կենդանական աշխարհը սննդից զրկելով կամ ջրավազանները ծածկելով», - նշվում է հոդվածում:










