Ուզու՞մ եք նիհարել` սնունդը համտեսեք կարմիր ափսեից
Եթե ուզում եք նիհարել` սնունդը համտեսեք կարմիր ափսեից և խմեք կարմիր բաժակով: Այս մասին տեղեկացնում է The Times of India-ն:
Շվեյցարացի և գերմանացի գիտնականների կարծիքով, եթե սպասքը կարմիր գույն ունի, ապա այն թույլ չի տալիս շատ ուտել կամ չարաշահել ալկոհոլը: Այս կերպ սննդի օգտագործումը կրճատվում է 40 տոկոսով:
Գիտնականները փաստում են, որ կարմիր գույնը մարդու մոտ ասոցացվում է վախի, տագնապի հետ, ինչն էլ մարդկանց զերծ է պահում շատ ուտելուց:
Հետազոտությունն անցկացվել է 41 ուսանող տղամարդկանց միջև: Նրանց խնդրել են խմել կարմիր և կապույտ բաժակներից: Արդյունքում, 44 տոկոսով քիչ են խմել նրանք, ովքեր խմել են կարմիր բաժակից:
Երկրորդ փուլում 109 կամավորի կարմիր, կապույտ և սպիտակ ափսեներով թխվածքաբլիթ են հյուրասիրել: Արդյունքում, նրանք, ովքեր թխվածքաբլիթը վերցրել էին կարմիր ափսեից` ամենաքիչն են կերել:










