Սիբիրյան սառցադաշտերում հայտնաբերված բակտերիան դանդաղեցնում է ծերությունը

17:25 • 17.01.12

Գիտնականները Յակուտիայում` Մամոնտյան լեռների հավերժական սառույցներում հայտնաբերել են բակտերիա, որն ի վիճակի է բազմանալ ընդամենը 5 աստիճան ջերմաստիճանում: Այս մասին տեղեկացնում է Ռուսական գիտությունների ակադեմիայի հասարակական կապերի կենտրոնի սիբիրյան մասնաճյուղը:

Այս պահին ուսումնասիրվում է Bacillius F գենը` միկրոորգանիզմն ավելի ճշգրիտ թվագրելու համար, սակայն բացահայտված բակտերիան «հետ է մնացել» իր նմաններից մոտ 3 մլն տարով:

Գիտնականները ենթադրել են, որ այդ բակտերիաներն օժտված են կենսունակությունը պահպանելու յուրահատուկ մեխանիզմով:
Բացի դրանից, եթե այն օրգանիզմ ներարկվի, ապա կուժեղացնի իմունային համակարգը:

Արդեն ապացուցվել է, որ Bacillius F-ի ներակումը բարենպաստ ազդեցություն է թողել ծեր կենդանիների կենսունակության որոշ ցուցանիշների վրա: Առաջին հերթին այն վերաբերում է նրանց ակտիվությանը:

Իսկ մկները, որոնց նույնպես Bacillius F բակտերիա է ներարկվել ավելի հազվադեպ են տառապել ծերունական կուրությունից:

Սիբիրյան սառցադաշտերում հայտնաբերված բակտերիան դանդաղեցնում է ծերությունը