Ռուսաստանը կստուգի` կարող էր ամերիկյան ռադարը շարքից հանել «Ֆոբոս Գրունտ»-ը
Ռուսաստանն առաջիկա օրերին փորձ կիրականացնի` պարզելու համար` կարող էին ամերիկյան ռադարի ազդանշանները շարքից հանել «Ֆոբոս գրունտ» -ին: Այս մասին «ՐԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է «Ֆոբոս-գրունտ» ավտոմատ միջմոլորակային կայանի (ԱՄԿ) ձախողումը հետաքննող խմբի ղեկավար Յուրի Կոպտևը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին արձակված «Ֆոբոս Գրունտ»-ն ուղեծիր դուրս չէր եկել, որի հետ կարող էր ճանապարհորդել: Նա մնացել է մերձերկրյա ուղեծրում, իսկ կիրակի վերջնականապես ընկել Երկրի վրա. բեկորների հստակ վայրը մինչ այսօր հայտնի չէ:
Коммерсант թերթը` իր աղբյուրներին վկայակոչելով, այսօր գրել է, որ կործանման վարկածներից մեկը Մարշալյան կղզիներում տեղակայված ամերիկյան ռադարից արձակված ազդանշանն է:










