Անգլերեն Wikipedia-ն` ի նշան բողոքի 24 ժամով կփակվի

01:38 • 17.01.12

Wikipedia-ի անգլերեն տարբերակը հունվարի 18-ին 24 ժամ փակ լինի ինշան բողոքի SOPA-ի (Stop Online Piracy Act) հեղինակային իրավունքի խախտման դեմ օրենքի, որն այժմ քննարկվում և նախապատրաստվում է ընդունման ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Այս մասին հողերդել է Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսը (Jimmie Wales) իր Twitter-ի միկրոբլոգում:

«Նախազգուշացում ուսանողներին: Ձեր տնային աշխատանքները ավելի շուտ ավարտեք: Wikipedia-ն չորեքշաբթի օրը բողոքում է վատ օրենքի դեմ», - գրել է Ջիմի Twitter-ում:

SOPA-ի ընդունումը ուղղորդվում է համացանցային ընկերությունների բուռն քննադատությամբ, քանի որ նրանք համարում են, որ նման օրենքի ընդունման դեպքում, հեղինակային իրավունքի սեփականատերերը կարող են փակել ցանկացած կայք:

Խոշոր ընկերությունները տարբեր կերպ են վերաբերվում վերոհիշյալ օրենսդրական ակտին: Universal-ը, Disney-ը, Warner-ը և այլ մտավոր սեփականության իրավունքների իրավատերեր SOPA-ին կողմ են արտահայտվել, սակայն Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Wikipedia-ն և մի շարք այլ համացանցային հսկաներ դեմ են նման օրենսդրության ընդունմանը:

Հիշեցնենք, որ GoDaddy-ը` աշխարհի խոշորագույն դոմեն անունների գրանցողը, 2011 թ. դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ մտափոխվել է և չի պաշտպանի հեղինակային իրավունքի խախտման դեմ օրենքը,

 

Անգլերեն Wikipedia-ն` ի նշան բողոքի 24 ժամով կփակվի