Ասպիրանտուրայի քննությունները կբարդանան. Արմեն Աշոտյան
Այս տարի բարդանալու են ասպիրանտուրա ընդունվելու քննությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ ասպիրանտուրայի ընդունելության համար անհրաժեշտ «TOEFL»-ի քննությունը կանցկացվի առցանց: «Գիտական աստիճանաշնորման չափանիշերն են դժվարանալու , բարդացվելու են այն չափանիշները, որոնց միջոցով որոշում ենք թե, օրինակ̀ որ ամսագիրը կարող ենք համարել գիտական»
Նախարարն ավելացրեց, որ արդեն պակասել է և այս տարվա ընթացքում էլի կպակասի թեկնածուական պաշտպանությունների թիվը:
«Բայց թվի մեջ չէ կրթության որակը»,-ասաց նախարարը և ավելացրեց, որ գալիք մեկ-երկու տարվա ընթացքում կլինեն դժգոհություններ, բայց հետո բոլորը գոհ կլինեն:
2012թ-ի ընթացքում հանրապետության բուհերը պետք է անցնեն հավատարմագրման, ինչպես նաև որակավորման ազգային այնպիսի գործընթացներ, որոնցով այս համակարգերը համադրելի կդառնան եվրոպական չափանիշներին:
«Այս տարի սահմանելու ենք «Լավագույն ուսանող» մրցանակը, տարբեր անվանակարգերում: Կլինեն խոշոր ֆինանսական պարգևներ: Մենք պետք է վերհանենք մեր օրվա հերսներին»,-ասաց Արմեն Աշոտյանը:










