ԱՄՆ-ում մարդկանց տարիքը որոշող դրամարկղային սարք է ստեղծվել

13:34 • 18.01.12

ԱՄՆ-ի Kraft Foods սննդամթերք արտադրող ամենախոշոր ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին` մարդկանց տարիքը որոշող սարքը:

Ամերիկացիներց շատերն արդեն կատակում են ասելով. «զգուշացեք, մեծ եղբայրը ոչ միայն հետևում, այլև որոշում է տարիքդ»: Սարքն ի զորու է որոշել մարդու մոտավոր տարիքը:

Վերջինս կիրառվելու է սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում` դրամարկղերի կողքին: Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները` իրենց հայտնագործման հիմնական նպատակն է` անչափահասներին ցերծ պահել արգելված ապրանքներ գնելուց:

Նշենք նաև, որ տարիք որոշող սարքը դեռ փորձարկման փուլում է գտնվում:
 

ԱՄՆ-ում մարդկանց տարիքը որոշող դրամարկղային սարք է ստեղծվել