Սմարթֆոն արտադրողները հետաքրքրված են ջրամեկուսիչ տեխնոլոգիաներով
Աշխարհի խոշորագույն մոբայլ սարքեր արտադրող միանգամից մի քանի ընկերություններ հետաքրքրված են CES ցուցահանդեսին ներկայացված` էլեկտրոնային սարքերը ջրից պաշտպանող տեխնոլոգիաներով: Այս մասին հաղորդում է Pocket-lint պարբերականը:
Հետաքրքրվողների շարքում են նաև Apple-ն ու Samsung-ը: Պարբերականի տվյալներով` ընկերությունների ներկայացուցիչները ջրամեկուսիչ տեխնոլոգիաներ մշակողների հետ բանակցություններ են վարում:
Սպասվում է, որ այնպիսի սմարթֆոններ, որոնք հանգիստ կարելի է ջրի մեջ ընկղմել, վաճառքի կհանվեն արդեն հաջորդ տարի:
CES-ի ընթացքում ներկայացված էին նմանատիպ մի քանի տեխնոլոգիաներ, որոնք պաշտպանում են իրերը ջրից: Բոլորն էլ ընդհանուր սկզբունքով են գործում: Սարքավորումների մասերի վրա, արտադրական փուլում նանոթաղանթ է ամրացվում, որը շատ լավ ջրամեկուսիչ է:
CES ցուցահանդեսին ներկայացված, ջրամեկուսիչ նանոթաղանթներ առաջարկող ընկերություններից մեկի` ZAGG-ի աշխատակիցները HzO WaterBlock պաշտպանիչ թաղանթներով են ապահովել Samsung-ի, Motorola-ի և Apple-ի արտադրանքի վրա, և դրանք տեղադրել ակվարիումի մեջ: Ջրի մեջ ընկղմված սարքերը շարունակել են աշխատել սովորական ռեժիմով:










