Yahoo!-ի հիմնադիրը հեռանում է
Yahoo!-ի հիմնադիրներից մեկը և նախկին գլխավոր տնօրեն Ջերի Յանգը լքում է ընկերությունը: Այդ մասին ընկերությունը հայտնել է պաշտոնական մամլո հաղորդագրությունում:
Նա դուրս է եկել Չինաստանի խոշորագույն Alibaba ինտերնետ ընկերության տնօրենների խորհրդի կազմից, ինչպես նաև Yahoo!-Japan-ից:
Տնօրենների խորհրդին հասցեագրված նամակում Ջերի Յանգը հայտարարել է, որ ժամանակն է զբաղվել այլ ծրագրերով` Yahoo!-ից դուրս:
Yahoo!-ն ստեղծվել է 1995 թվականին, Ստենֆորդի համալսարանի PhD թեկնածուների Դեյվիդ Ֆիլոյի եւ Ջերի Յանգի կողմից:
Ղեկավարելով ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը` նա 47 մլրդ դոլարով լուծարել է Microsoft-ի հետ պայմանագիրը, ինչից հետո Yahoo!-ի բաժնետոմսերը կտրուկ նվազում եմ, իսկ Յանգն էլ ստիպված է լինում հրաժարական տալ:










