ԱՄՆ-ում iPhone-ի և Android-ի վաճառքները հավասարվել են

01:17 • 19.01.12

2011 թվականի վերջին եռամսյակում ամերիկացիները, Android-ով և iOS-ով աշխատող, համարյա հավասար քանակի սմարթֆոններ են գնել: Այս մասին է վկայում Nielsen ընկերության վերլուծական զեկույցը:

Android-ը iOS-ի նկատմամբ 2.4%-ի առավելություն ունի: Google-ի կողմից ստեղծված ծրագրային ապահովմամբ աշխատող սարքերը, տարվա վերջին 3 ամիսներին գրավել են շուկայի 46.9%-ը: Իսկ iPhone-ը` 44.5%-ը: Նշվում է, որ iOS-ով սմարթֆոնների դիրքերը խիստ ամրապնդվել են, իսկ Android-ով սմարթֆոնների դիրքերը թուլացել: Նախորդ եռամսյակում iOS-ով սմարթֆոններիը շուկայի 25,1%-ին էին հավակնում, իսկ Android – ովները 61,6%-ին:

Ամերիկացիների շրջանում տարածվածությամբ երրորդ RIM-ի BlackBerry-ն հավակնում է շուկայի միայն մի չնչին մասին: Այդ սարքերն է նախընտրում յուրաքանչյուր 20-րդ ամերիկացի գնորդը:

Nielsen-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ սմարթֆոնների հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել: Սովորական բջջային հեռախոսների փոխարեն սմարթֆոն են նախընտրում ամերիկացի գնորդների արդեն 60%-ը:

 

ԱՄՆ-ում iPhone-ի և Android-ի վաճառքները հավասարվել են