Հակերները կոտրել են ադրբեջանական BBC-ի ֆեյսբուքյան էջը

21:58 • 19.01.12

BBC-ի ադրբեջանական ծառայության Facebook–ի էջը հակերների հարձակման զոհ է դարձել: Մի քանի ժամ շարունակ էջը գտնվել է նրանց վերահսկողության տակ:

Կոտրելով հաշիվներից մեկը, հակերներ սահմանափակել են էջի ադմինիստրատորների մուտքը:

Արդյունքում, մի քանի ժամ BBC-ի ադրբեջանաան ծառայության լրագրողները չեն կարողացել Facebook-ում իրենց տեղեկատվությունը տեղադրել:

Ադմինիստրատիվ հաշիվները փոխելուց հետո միայն էջի վերահսկողությունը վերականգնվել է:

Նշվում է, որ հակերները գործել են Բաքվից:

 

Հակերները կոտրել են ադրբեջանական BBC-ի ֆեյսբուքյան էջը