Ջենթլմենները գերադասում են սևահերներին. գիտնականներ
Բրիտանիայի Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները «դարի հետազոտությունն» են կատարել: Պարզվում է` ջենթլմենները գերադասում են սևահերներին և ոչ շիկահերներին: Այս մասին գրում է Shine.yahoo.com-ը:
Մազերի մուգ գույն ունեցող կանանց ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի սեքսուալ են համարում:
Գիտական փորձին մասնակցել է երեք կին` շիկահեր, սևահեր և խարտյաշ: Նրանք բոլորն էլ պետք է հաճախեին Լոնդոնի տարբեր բարեր, իսկ գիտնականները պետք է ֆիքսեին, թե ում վրա են ավելի շատ ուշադրություն դարձնում տղամարդիկ: Բացի դրանից իրականացվել են նաև հարցումներ 130 տղամարդկանց շրջանում: Արդյունքում պարզվել է, որ սևահերները տղամարդկանց համար ավելի ցանկալի են և խելացի:
Միևնույն ժամանակ շեշտվում է, որ գեղեցկության համար մեծ նշանակություն ունեն նաև այլ գործոններ, ինչպիսիք են մաշկի գույնը, դիմագծերը, կազմվածքը, հասակը, ձայնը, ժեստերը և այլն:
Այնպես որ, կարծես թե հավերժական հարցն այդպես էլ լուծում չի ստանա:










