Չինական պլանշետ` միայն կոմունիստների ու չինովնիկների համար
Չինաստանում արտադրվել է RedPad Number One պլանշետ, որը նախատեսված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների և քաղծառայողների համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, սարքն արժե 9999 յուան (մոտ 1600 դոլար): Նախագծի ներկայացուցիչ Լյու Սյանժին պարզաբանել է, որ պլանշետի բարձր գինը պայմանավորված է տեղադրված ծրագրերի լայն ընտրանիով:
Սարքի ազատ վաճառքը քիչ հավանական է: Հայտնի է, որ RedPad-ը կենտրոնացված կերպով կգնեն բոլոր գերատեսչությունները և կտարածեն իրենց աշխատակիցների միջև:
Պլանշետը կարող է փոխարինել կոմունիստական կուսակցության «թղթե» վկայականներին: Դրա օգնությամբ կարելի է նաև հասանելիություն ստանալ պաշտոնատար անձանց պաշտոնական փաստաթղթերին ու տվյալների բազային:
Սարքի տեխնիկական բնութագրի մասին չի հաղորդվում, միայն նշվում է, որ այն աշխատում է Android համակարգով և ունի երկմիջուկ պրոցեսոր:










