Նահանջ վայրկյանը կմնա ևս երեք տարի

21:31 • 19.01.12

Շվեյցարիայում Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետները ևս 3 տարով հետաձգել են «նահանջ վայրկյանը» չեղյալ համարելու վերաբերյալ որոշումը:

BBC-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆրանսիան դեմ են «նահանջ վայրկյանն» ուղղելուն՝ հայտարարելով, որ դա լրացուցիչ դժվարություններ է առաջ բերում համացանցի և կապի այլ միջոցների համար, որոնք անմիջականորեն կախում ունեն ժամանակի հաշվարկից:

Իսկ Բրիտանիան, Կանադան և Չինաստանը պնդում են, որ «նահանջ վայրկյանի» չեղյալ համարելը կհանգեցնի նրան, որ ժամերն իրական ժամանակից հետ կլինեն:

Հիշեցնենք, որ ավանդաբար լրացուցիչ վայրկյանն ավելանում է կամ դեկտեմբերի 31-ին կամ հունիսի 30-ին: Այդ օրերի վերջին րոպեն ունի ոչ թե 60, այլ՝ 61 վայրկյան:

Վերջին անգամ «նահանջ վայրկյանն» ավելացել է 2008թ.: Այս տարի այն նույնպես կավելանա՝ չնայած այն բանին, որ գիտնականները պնդում են, թե Երկիրը դանդաղեցրել է իր պտույտը:

К

նահանջ, վայրկյան,


 

Նահանջ վայրկյանը կմնա ևս երեք տարի