Одноклассники կայքն առավոտից անհասանելի է

12:28 • 19.01.12

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն այսօր առավոտից ռուսական ամենախոշոր Одноклассники սոցիալական կայքն անհասանելի է օգտատերերի համար:

«Մեզ մոտ հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: Ամենայն հավանականությամբ` դա կապված է մեր պրովայդերներից մեկի հետ»,- ասել է ընկերության տնօրեն Ալեքսեյ Իզրյադովը:

Վերջինիս հավելմամբ` իրենք ձեռնարկել են բոլոր միջոցները, որպեսզի բոլոր անհարթությունները շուտափույթ լուծում ստանան:

Տեղեկացնենք նաև, որ այն ունի ավելի քան 26 մլն բաժանորդ:
 

Одноклассники կայքն առավոտից անհասանելի է