Շուտով ծովերի վրա այգիներ կկառուցվեն
Առաջիկայում ակնկալվում է, որ Լոնդոնում և Նյու Յորքում ծովի վրա ծառանման այգիներ կկառուցվեն: Այս նորարարական նախագծի հեղինակը աշխարհահռչակ քանդակագործ Կոեն Օլթուհիսն է, հոլանդական Waterstudio ընկերության հիմնադիրը` տեղեկացնում է Orange.news միջազգային լրատվական կայքը:
Մասնագետների կարծիքով` այգում հնարավոր կլինի բնակեցնել բազմաթիվ կենդանիների, մասնավորապես` թռչունների, տարատեսակ երկկենցաղների և այլ փոքրամարմին կաթնասունների:
Ապագայում ակնկալվում է, որ նմանատիպ այգիներ հնարավոր կլինի կառուցել բոլոր գետերի լճերի ու ծովերի վրա: Միակ խնդիրը նավթահանությունն է, որը կարող է խոչնդոտել այգու շինարարական աշխատանքներին:
Waterstudio ընկերությունում հավաստիացնում են, որ նախագիծը շատ թանկարժեք չէ և առաջին այգին պատրաստ կլինի արդեն 2014թ.: Ստորջրյա խողովակների միջոցով այգում գտնվող բուսատեսակների համար ջուր կմատակարարվի բոլոր հարթակներ:
Նշենք նաև, որ այգին նախատեսված չէ զբոսանքի համար, մարդիկ կկարողանան միայն հեռվից զմայլվել այգու գեղեցկությամբ:










