Համացանցից օգտվողների թիվը գերազանցեց 2 միլիարդը

00:03 • 20.01.12

Աշխարհում 2011թ.-ին մոտ 2.1 միլիարդ համացանցի օգտատեր է գրանցվել: The Royal Pingdom վերլուծական ընկերության ուսումնասիրությունները վկայում են, որ օգտատերերի համարյա կեսը ասիական երկրների բնակիչներն են:

Ասիայում են ապրում աշխարհի համացանցից օգտվողների 44%-ը, Եվրոպայում մոտ 23%-ը: Հյուսիսային Ամերիկայում 13%-ը և 10%-ը՝ Լատինական Ամերիկայում: Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Ավստրալիան գրանցել են համապատասխանաբար 6%, 3% և 1% համացանցից օգտվողների ցուցանիշ: Հատկանշական է, որ համացանցից օգտվողների մոտ կեսը 25 -ից ցածր տարիքի անձիք են:

Առանձին երկրների շարքում առաջատաը Չինաստանն է, որտեղ ցանցից են օգտվում 485 միլիոն մարդ, այն դեպքում երբ համացանցի թափանցման մակարդակը ընդամենը 36% է:

Եվրոպայում համացանցի օգտատերերի թվով առաջատարը Ռուսաստանն է:

Ըստ The Royal Pingdom-ի 2011թ. վեբ կայքերի քանակը կազմել է 555 միլիոն, որոնցից 300 միլիոնը գոյացել են վերջին տարվա ընթացքում:

Սոցիալական ցանցերից օգտատերերի քանակով առաջատարը Facebook-ն է` իր ավելի քան 800 մլն հաշիվներով, որոնցից 200 միլիոնը ստեղծվել են 2011թ.-ին: Twitter-ում գրանցված հաշիվների քանակը 225 մլն է, և ծառայության օգտատերերը ամեն օր 250 միլիոն թվիթներ են ուղարկում:
 

Համացանցից օգտվողների թիվը գերազանցեց 2 միլիարդը