Շոտլանդացի գիտնականները չինացիների համար ամանորյա միկրոսկոպիկ բացիկ են պատրաստել
Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները պատրաստել են միկրոսկոպիկ բացիկ` նվիրված Չինաստանում Ամանորի գալստյանը (չինական Ամանորը լույս հունվարի 23-ին է): Ինչպես գրում է The Scotsman-ը, չինական տառերով գրությամբ և վիշապի պատկերով ամանորյա բացիկը պատրաստվել է աչքի համար անտեսանելի ապակու փոքր կտորի վրա: Բացիկի պատրաստման վրա ծախսվել է մոտ 30 րոպե:
Ամանորյա բարեմաղթանքներով, 200-ը 300 միկրոմետրի վրա չափերով բացիկը կարելի է տեսնել միայն մանրադիտակի օգնությամբ:
Մասնագետների խոսքով` բացիկն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում չինացի մասնագետների հետ համագործակցության հրավեր է: Շոտլանդացի գիտնականները գտնում են, որ նման համագործակցությունը հեռանկարային է:










