Զուգարան` հարբած մարդկանց համար

16:09 • 20.01.12

Ճապոնական համակարգչային խաղեր արտադրող աշխարհահռչակ SEGA ընկերությունը նոր արտադրանք է թողարկել` տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը, հավելելով, որ կազմակերպության նոր նախագիծը հիմնականում փորձարարական բնույթ ունի:

Toylet «խաղը» կտեղադրվի ճապոնական բարերի զուգարաններում: Այն բաղկացած է երկու սարքից` Mannekin Pis-ից և Graffiti Eraser-ից:

Այս յուրօրինակ սարքի հիմնական նպատակն է այն է, որ բարերում հարբած հաճախորդները զուգարան գնալիս ճիշտ տեղում միզեն, մասնավորապես` սարքերից մեկը ցույց կտա ուրվագիծը, իսկ մյուսը` հզորությունը:

Նշենք նաև, որ եթե զուգարանակոնքից սխալ օգտվեն, վերջինիս միջից նախազգուշացնող «հեղուկ» կցայտի օգտվողի դեմքին:

 

Զուգարան` հարբած մարդկանց համար