Խորհրդային տիեզերական սարքերը Վեներայի վրա կյա՞նք են նկարել
Խորհրդային տիեզերական սարքերը 1970-ական, 1980-ական թվականներին Վեներայի մակերեսին լուսանկարել են «կենդանի օրգանիզմների հատկանիշներով» օբյեկտներ: Այս մասին գրում է regnum.ru-ն:
Նկարահանումները կատարվել են «Վեներա-9», «Վեներա-10», «Վեներա-13» և «Վեներա-14» սարքերով: Համայնապատկերներում երևում է, թե ինչպես են 0.1-0.5 մ օբյեկտները լուսանկարման պահին փոխվում:
Այդ օբյեկտների թվում են «դիսկը», որը փոխում է իր ձևը, «սև կտորը», ինչպես նաև «կարիճը», որը հայտնվել է տեսախցիկը միացնելուց 90 րոպե հետո և անհետացել 26 րոպե անց, իսկ հետքը մնացել է գրունտի վրա:
«Չքննարկելով այն հարցը` արդյոք Վեներայի մակերեսին կյանք կա, այդ նշաններից կարող ենք ենթադրել, որ գտնված օբյեկտների մի մասը կենդանի օրգանիզմների հատկանիշներ ունի»,- ասել է Ռուսատանի գիտությունների ակադեմիայի գիտնական Լեոնիդ Քսանֆոմալիտին:










