Խիստ վտանգավոր գրիպի հետազոտութունը ժամանակավորապես դադարեցված է. գիտնականներ

11:38 • 21.01.12

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող թռչնի գրիպի` խիստ վտանգավոր H5N1 տեսակի հետազոտությունը ժամանակավորապես դադարեցված է՝ տեղեկացնում է BBC News-ը, հավելելով, որ վերջերս Erasmus բժշկական հետազոտական կենտրոնում հայտնաբերվել էր խիստ վտանգավոր տիպի վարակ, որի տարածումը կարող է միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառալ։

ԱՄՆ-ի Ազգային գիտական խորհուրդը նախագգուշացրել է գիտնականներին, որ տվյալ վարակի փորձաքնությունը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել, քանի որ այն կարող է տարածվել բիոահաբեկիչների միջոցով։ Ուստի խորհուրդ է տրվել գիտնակեններին դադարեցնել փորձերը, իսկ վարակի առանցքային դրույթների մասին պաշտոնական զեկույցում չնշել։

Նշենք նաև, որ այս վարակը շատ ավելի մեծ վտանգ է իրենից ներկայացնում քան 1918-19թթ. տարածվածը, որը ավելի քան 40մլն մարդու կյանք խլեց։ 

Խիստ վտանգավոր գրիպի հետազոտութունը ժամանակավորապես դադարեցված է. գիտնականներ