Հաքերները iOS 5.0.1-ով iPhone 4S-ը կոտրելու ծրագիր են թողարկել

03:13 • 21.01.12

Հաքերները Apple iPhone 4S-ի և iPad 2-ի վերջին` iOS 5.0.1 օպերացիոն համակարգը կոտրելու ծրագիր են թողարկել: Այս մասին իր բլոգում հայտնել է pod2g կեղծանունով հայտնի հաքերը, ով համակարգում էր նախագծի վրա տարվող աշխատանքները:

Չնայած Apple iPhone 4S-ի վաճառքները սկսվել էին դեռևս հոկտեմբերին, սակայն այսօր ներկայացված Absinthe ծրագիրը Apple-ի վերջին արտադրանքի պաշտպանությոնը կոտրելու առաջին լուծումն է, որը ազատ կարելի է ներբեռնել:

Դժվարության պատճառով նախագծի վրա աշխատում էին միաժամանակ մի քանի հաքերներ, որոնք միավորվել էին երազանքի թիմ կոչվող խմբում:

Ներկայում մատչելի է Absinthe-ի Mac OS X օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար նախատեսված տարբերակը: Մոտ ապագայում նաև մատչելի կլինեն ОС Windows-ով և Linux-ով աշխատող տարբերակները:
 

Հաքերները iOS 5.0.1-ով iPhone 4S-ը կոտրելու ծրագիր են թողարկել