Microsoft-ը հայտնել է ռեկորդային եկամտի մասին
Microsoft ընկերությունը հայտնել է անցած տարվա դեկտեմբերի 31-ին ավարտված 2012 ֆինանսական տարվա իր երկրորդ եռամսյակի արդյունքները: Չնայած շարունակվող տնտեսական ճգնաժամին, որով պայմանավորված նվազել էր սպառողների գնողունակությունը, ընկերության եկամուտը կազմել է 20,9 մլրդ դոլար: 2011-ի վերջին 3 ամիսների ընթացքում Microsoft-ի եկամուտը կազմել էր 6,62 մլրդ դոլար:
Այդուհանդերձ ընկերության Windows և Windows Live մասնաճյուղերի եկամուտը կրճատվել է 6%-ով` հասնելով 4,74 մլրդ-ի, ինչը հիմնականում աճած մրցակցության արդյունք է:
Եկամտի կայուն աճ է շարունակում ցույց տալ Server and Tools ենթաբաժինը` 11%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն շրջանում` 4,77 մլրդ դոլարով:










