Վիագրան նպաստում է ծաղիկների փարթամ աճին. գիտնականներ

09:14 • 21.01.12

Ավստրալիայում բնակվող պարտիզպան Դեվիդ Դոմենեյը, կասկածելով վիագրա՝ հայտնի դեղահաբի հզորության վրա, մի յուրօրինակ փորձարկում է իրականացրել՝ տեղեկացնում է Fox News-ը։

Դոմենեյն իր պարտեզի բոլոր ծաղիկների, փոքր ծառերի և թփերի տակ օրական 1մգ վիագրա է «ցանել»։ Մի քանի ամիս անց, արդյունքն ապշեցրել է պարտիզպանին։

«Աչքերիս չհավատացի, երբ տեսա, թե ինչպես են ծաղկել ծաղիկներս, ինչ փարթամ ու շքեղ տեսք են ստացել»,- ասել է Դոմենեյն ու հավելել, որ մեկ հաբը 50մգ է, սակայն անհրաժեշտ է միայն դրա 1/50 մասը գործածել։

Ավստրալիացի գիտնականների հավաստմամբ՝ վիագրան կարգավորում է բույսերի իմունային համակարգը։ Այսինքն՝ նպաստում է դրանց փարթամ աճին։ 

Վիագրան նպաստում է ծաղիկների փարթամ աճին. գիտնականներ