Չինաստանը 2020 թ. կսկսի սեփական տիեզերակայանի կառուցումը և մարդ կուղարկի Լուսնի վրա
Չինաստանը 2020 թվականին կսկսի սեփական տիեզերակայանի կառուցման աշխատանքները և մարդ կուղարկի Լուսնի վրա: Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի գիտաշխատող Վասիլի Կաշինը:
«Մինչ այդ, ծրագրված են երեք հիմնական ուղղություններով աշխատանքներ, որոնցից մեկը վերաբերում է «Տյանյգուն» ուղեծրային մոդուլների հիման վրա կայանի հիմնական համակարգերի փորձարկումներին»,- ասել է Կաշինը:
«Տյանյգուն» առաջին մոդելն ուղեծիր էր դուրս բերվել նախորդ տարի: Այն արդեն անցել է «Շենյչժոու» տիեզերանավի հետ անօդաչու ավտոմատ համակցում:
Ավելի վաղ Российская газета-ն գրել էր, որ Չինաստանն առաջիկա հինգ տարվա ընթացքում մտադիր է սեփական տիեզերակայանի կառուցման համար տեխնոլոգիական բազա նախապատրաստել և մարդ ուղարկել Լուսնի վրա:










