Թամանյան թերակղզում Միհրդատ Պոնտացու շրջանի խոշորագույն գանձ է գտնվել
ՌԴ Կրասնոդարի մարզի Թամանյան թերակզղու «Ֆանագորիա» գինու գործարանի խաղողի այգիների տարածքում անտիկ մետաղադրամներով գանձ են գտել: Սա Սև ծովի ավազանի մինչ այժմ հայտնի ամենախոշոր գտածոն է և անենախոշորներից մեկը ռուսական հնագիտության պատմության մեջ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ՌԴ հնագիտության ինստիտուտի Ֆանագորյան արշավախմբի տնօրինությանը:
«Ընդանուր առմամբ, գտածոի մեջ մ.թ.ա առաջին դարի մոտ 8000 պղնձե և մեկ արծաթե դրամ կա», - հաղորդել է ֆանագորյան արշավախմբի գլխավոր դրամագետը:
Այս գտածոն 3000 կտոր մետադրամով առավել է, արդեն երկրորդը համարվող` 1985թ. նույնպես Ֆանագորիայից ոչ հեռու գտնված Պրիմորսկի գյուղում գտածից: Ֆանագորիայի գանձը պատկանում է փակ դրամական համակարգերին և կապված է Միհրդատ Պոնտացու շրջանի բուռն իրադարձությունների հետ, որոնց ներգրավված էր նաև Ա Պոնտոսը:
Գտածոն ներառում է տարածաշրջանային 13 կենտրոններում հատված դրամներ, որոնց շարքում են Եփեսոսը, Ռոդոսը, Պոնտական Հերակլիան:










