Առաջիկա 4 տարում Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ տեղի կունենա. գիտնականներ
Սեյսմոլոգները ենթադրում են, որ առաջիկայում Ճապոնիայում, 70% հավանականությամբ, կարող է տեղի ունենալ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, գրում է Yomiuri Shimbun-ը:
«Տոկիոյի համալսարանին կից Սեյսմիկ ակտիվության հետազոտության կենտրոնի հետազոտողների խումբը պարզել է, որ հզոր երկրաշարժ տեղի կունենա առաջիկա 4 և ոչ թե 30 տարում, և 70 տոկոս հավանականությամբ էպիկենտրոնն էլ կլինի Տոկիոն»,- գրում է պարբերականը:
Գիտնականները փաստում են, որ մարտին Տոհոկու շրջանում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, երկրում սեյսմիկ նկարագրությունը փոխվել է, դրա ակտիվությունն աճել է 5 անգամ:
Հավելենք, որ Տոկիոյում մարտից դեկտեմբեր օրեկան տեղի է ունենում միջինը 1.48 երկրաշարժ` 3-6 մագնիտուդ ուժգնությամբ:










