Գրասենյակային օդը վտանգում է առողջությունը
Գրասենյակային օդում առկա են այսպես կոչված թունավոր միացություններ: Գրասենյակում անցկացված ամբողջ օրը բարձրացնում է արյան մեջ նման միացությունների համակենտրոնացումը, գրում է WebMD-ը:
Նման միացություններ գոյություն ունեն կահույքի մեջ, սննդի փաթեթներում, ներկերում, մաքրող նյութերում: Դրանք նպաստում են օրգանիզմում խոլեստերինի բարձրացմանը և նվազ քաշով երեխա ծնելուն:
2009 թ, հետազոտողները 4 օր շարունակ վերցրել են 31 գրասենյակների օդի նմուշներ, այնուհետև,31 աշխատակցի արյան նմուշներ: Արդյունքում աշխատողների արյան մեջ հայտնաբերվել է ֆտորի սպիրտ` թելոմեր, սուլֆանիլամիդներ, սուլֆոնամիդ-էթանոլ և այլ թունավոր միացություններ:
Հատկապես տուժում են այն աշխատողները, ովքեր աշխատում են նորակառույց շենքերում, կամ էլ եթե գրասենյակում նոր գորգ է ավելացել:










