Ստեղծվել է iPhone 4S և iPad կոտրելու լիարժեք «ջեյլբրեք»
Chronic Dev Team հաքերների խմբավորումը ցանցում է տեղադրել iPhone 4S սմարթֆոնի և iPad 2 պլանշետային համակարգչի ծրագրային պաշտպանությունը կոտրող կայուն գործիք: Նշենք, որ սարքերի վրա արված փոփոխությունները պահպանվում են նաև վերաբեռնավորումից հետո:
«Ջեյլբրեքը»՝ Absinthe A5-ը վերացնում է մի շարք սահմանափակումներ, ավելին՝ նոր հնարավորություններ է ընձեռում: Օրինակ՝ թույլ է տալիս մուտք գործել համակարգի ֆայլային համակարգ, ինչպես նաև բեռնել ու տեղադրել հավելվածներ ցանկացած աղբյուրից: Absinthe A5-ը աշխատում է iOS 5.0.1 կամ 5.0 տարբերակով աշխատող iPad 2-ի, ինչպես նաև iPhone 4S-ի համար:
Apple-ը պաշտոնապես «հավանություն չի տալիս» նման ջեյլբրեքներին, քանի որ այն սարքերը, որոնք նման փոփոխությունների են ենթարկվում, զրկվում են երաշխիքային սպասարկումից:










