Գիտնականները մագնիսական օճառ են ստեղծել

10:15 • 24.01.12

Անգլիացի գիտնականները հայտարարել են, որ նրանց հաջողվել է ստեղծել մագնիսական հատկություններով օճառ, որը կարող է վերջ դնել էկոլոգիապես ավելի մաքուր մաքրող միջոցներին, գրում է BBC-ն:

Բրիստոլի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ սովորական օճառը ներծծում է կեղտը, քիմիկատները և յուղը, բայց այն իսպառ չի վերացվում շրջակա միջավայրից:

Իսկ մագնիսական հատկություներով օճառը և՛ ներծծում է կեղտը, և՛ հետագայում այն իսպառ կվերացվի մագնիսական հատկությունների շնորհիվ:

Գիտնականները ենթադրում են, որ մագնիսական օճառն ապագայում հնարավոր կլինի օգտագործել` ծովի մակերեսից նավթային բծերի վերացման և կեղտաջրերի մաքրման համար:

Գիտնականները մագնիսական օճառ են ստեղծել