Գիտնականները Հարավային Աֆրիկայում դինոզավրերի ամենահին բույնն են հայտնաբերել
Հնէաբանները հայտնաբերել են վաղ շրջանի դինոզավրերից մեկ տեսակի բնադրման վայրերից մեկը, այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Դրանք բնակեցված են եղել Հարավային Աֆրիկայի տարածքում` Յուրյան շրջանի ամենասկզբում (մոտ 190 մլն տարի առաջ):
Այսպիսով, այդ բանադրումը 100 մլն տարով ավելի հին է մինչ այժմ հայտնաբերված դինոզավրերի «մանկապարտեզներից»:
Ռոբերտ Ռայշի ղեկավարած գիտական արշավախումբը հայտնաբերել է հսկայական խոտակեր դինոզավրերի` մասսոպոնդիլների 10 բույն «Տափակ ոսկյա դարպասներ» ազգային արգելոցում` ՀԱՀ կենտրոնական հատվածում:
«Ձվերը, եմբրիոնները և բները դուրս են բերվել ճանապարհային համարյա ուղղահայաց կտրվածքի 25 մետրանոց շերտից: Նույնիսկ նման պայմաններում մեզ հաջողվեց 10 բույն հայտնաբերել, ինչը վկայում է այն մասին, որ այդ ժայռում անհամեմատ ավելի շատ բներ կան, որոնց առայժմ հնարավոր չէ հասնել միլիոնավոր տոնա ապարների պատճառով: Մենք կանխատեսում ենք, որ բնական էրոզիան ապագայում աստիճանաբար ավելի շատ բներ կբացի»,- նշել է Ռայշը:
Գիտնականները նշում են, որ այսպիսի յուրաքանչյուր բնում 30-35 ձու կա, որոնք տեղադրված են կոկիկ և խիտ խմբերով: Բների մոտիկ դիրքը և դրանց մեծ թվաքանակը խոսում է այն մասին, որ մասսոպոնդիլները մշտապես վերադարձել են այդ տեղանք սերունդը շարունակելու նպատակով:










