Ապտակիր Սարկոզիին. թուրքերը վիրտուալ պատժում են Ֆրանսիայի նախագահին
Թուրքական խաղային մի կայք այսօր ներկայացրել է ինտերնետային խաղ, որը խաղացողներին հնարավորություն է տալիս ապտակել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Կարելի է մկնիկով տնօրինելով էկրանային ձեռքը` ապտակել նման բան չսպասող Սարկոզիին` փարիզյան տեսարանի ֆոնին:
Խաղի նկարագրման հատվածում հարց է տրվում խաղացողին. «Չե՞ք կարծում, որ Սարկոզին մի լավ ապտակի է արժանի»: Ինչից հետո համառոտ ներկայացվում են վերջին քաղաքական զարգացումները` որպես ապացույց այն բանի, թե Ֆրանսիայի նախագահն արժանի է թուրքական ապտակին: Խաղը ներկայացված է 7 լեզուներով, սակայն ոչ ֆրանսերեն:
Վիդեոխաղն առբեռնվել է www.sunoyun.com կայքում այն բանից հետո, երբ հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը հաստատվել է Ֆրանսիայի Սենատում:










