Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին տառապում է հոգեկան խնդիրներով

10:04 • 24.01.12

Յուրաքանչյուր հինգերորդ տարեց ամերիկացին հոգեկան խնդիրներ ունի, իսկ յուրաքանչյուր քսաներորդը տառապում է հոգեկան լուրջ հիվանդությամբ: Այս է վկայում նոր համազգային հետազոտությունը, որն իրականացվել է ԱՄՆ Առողջապահության նախարարության մասնագիտացված ստորաբաժանումը:

Այդ տվյալների համաձայն, 2010 թ. Ամերիկայում 18 և բարձր տարիք ունեցող 46 մլն մարդու մոտ նկատվել են հոգեկան շեղումներ և վարքագծի փոփոխություն: Մոտ 11.4 մլն մարդ ունեցել են լուրջ ֆունկցիոնալ խանգարումներ: Բացի այդ, մասնագետների գնահատմամբ` մոտ 8.7 մլն չափահաս հակված են եղել ինքնասպանության, 2.5 մլն-ը` կազմել են համապատասխան ծրագրեր, իսկ 1.1 մլն մարդ ինքնասպանության փորձ են կատարել:

Հոգեկան շեղումներով տառապող մարդկանց մոտ նկատվել է նաև թմրամոլություն և ալկոհոլից կախվածություն:

Հավելենք, որ ԱՄՆ նման հետազոտություն իրականացում է յուրաքանչյուր տարի:

Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին տառապում է հոգեկան խնդիրներով