Մեծ Բրիտանիայում «ազնվության ճգնաժամ» է
Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տասը տարում երկրի բնակիչները ավելի անազնիվ են դարձել, գրում է The Independent-ը:
Ստացված տվյալների համաձայն, գնալով ավելի շատ մարդիկ են իրենց թույլ տալիս սիրեկան ունենալ, վարել մեքենա ոչ սթափ վիճակում, սեռական հարաբերություններ ունենալ անչափահասի հետ, ինչպես նաև ստել և մանր իրավախախտումներ թույլ տալ:
Բացի այդ, երկրում զարգանում է այսպես կոչվաճ «վստահության ճգնաժամը»: Մարդիկ չեն վստահում ոչ միայն իրենց հարազատներին, այլև քաղաքական գործիչներին, ոստիկանությանը, երիտասարդությանը:
Գիտնականները նշում են նաև, որ սոցիալական դրությունը, եկամուտը կամ էլ կրթությունը որևէ կապ չունեն ազնվության հետ:
«Ազնվության ճգնաժամը» կարող է բացասաբար անդրադառնալ հասարակական և քաղաքական կյանքին, արդյունքում մարդիկ կարող է այլևս ցանկություն չունենա աշխատել միմյանց հետ:










