Կիևում ՉԹՕ-ների հետևող «թեժ» գիժ է գործում

11:59 • 25.01.12

Կիևում գործում է «թեժ» գիծ, որն ընդունում ու ստուգում է Չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և այլ անոմալիաների ի հայտ գալու մասին հաղորդագրություններ:

Ինչպես հաղորդում է Сегодня-ն, գաղափարը պատկանում է ուֆոլոգներին:

«Ինչպես առաջացավ գաղափարը. պարզապես ցանկացանք առավելագույն օպերատիվ տեղեկություն ստանալ ՉԹՕ-ների մասին և օպերատիվ էլ ստուգել դրանք»,- ասել է ՈՒՖՈԴՈՍ կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Լազարենկոն:

Նրա խոսքով` իրենք անմիջապես հեռախոսով հարցաքննում են զանգահարողներին` ինչ տեսք ունի օբյեկտը, ինչ հեռավորության վրա է գտնվում երկրից, որ ուղղությամբ է շարժվում:

«Այս հաղորդագրությունների ստուգմամբ զբաղվում է ավելի քան 20 կամավոր: Անհրաժեշտության դեպքում` նրանք մեկնում են դեպքի վայր և հարցաքննում ականատեսներին»,- ասել է նա:

Որոշ դեպքերում թեժ գծի կազմակերպիչները դիմում են իրենց գործընկերների օգնությանը` Ուկրաինայի գիտահետազոտական կենտրոնին` նրանց ուղարկելով որոշ տեսանյութեր ու լուսանկարներ: Ըստ գիտնականների` հաղորդագրությունների մի մասը հաստատվել է: Լազարենկոյի խոսքով` միայն նախորդ տարի գրանցվել է նվազագույնը տասը ՉԹՕ-ի մասին հաղորդագրություն:
 

Կիևում ՉԹՕ-ների հետևող «թեժ» գիժ է գործում