Ֆիզիկոսները լաբորատորիայում վերարտադրել են Ծիր Կաթինի մագնիսական դաշտի առաջացումը

01:50 • 26.01.12

Ֆիզկոսների միջազգային խումբը գերհզոր լազերների օգնությամբ կրկնել է մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի կազմավորման ընթացքը և դրանով հաստատել «Բիրմանի մարտկոցի» տեսությունը, որը այդ ֆենոմենը բացատրում է պրոտոգալակտիկայի սկավառակի տաք մատերիայի բաշխման անմիատարությամբ: Այս մասին է խոսվում Nature ամսագրում հրապարաված հոդվածում:

20-րդ դարի կեսերին աստղագետները հայտնաբերեցին, որ մեր գալակտիկան, Ծիր Կաթինը, թույլ մագնիսական դաշտ ունի, որը արտահայտվում է հեռավոր օբյեկտներից լույսի թույլ բևեռացմամբ:

Բազմաթիվ ֆիզիկոսներ նման ֆենոմենի առաջացման հնարավոր պատճառներից մեկը համարում են այսպես կոչված Բիրմանի մարտկոցը, որը Գալակտիկայի սկավառակում գալակտիկական ծավալների մագնիսական դաշտ է առաջացնում էլեկտրոնների բարձր կամ ցածր խտությամբ պլազմայի կուտակումների միջով անցնելու արդյունքում:

1950թ. մագնիսական դաշտի գոյության նման բացատրություն է առաջարկել գերմանացի ֆիզիկոս Լյուդվիգ Բիրմանը (Ludwig Biermann):

Օքսֆորդի համալսարանի ֆիզիկոսները այդ տեսությունը փորձարկել են գործնականում` երկու լազերներից, հերմետիկ կամերայից և ածխածնով գլանից կազմված սարգի միջոցով:

Ինչպես և սպասվում էր, ածխածնի գոլոշացումը և դրան հաջորդած պլազմայի ընդլայնումը հարվածային ալիքներ են առաջացրել, որոնց տարածումը բավականին հզոր մագնիսական դաշտ է ստեղծել:

Մագնիսական դաշտի առաջացման ժամանակը, դրա գագաթնակետը և ենթադրյալ տարածական կոնֆիգուրացիան ընդանուր առմամբ համապատասխանում է նման պայմաններում Բիրմանի մարտկոցի ձևավորման նկարագրությանը:

Ֆիզիկոսները լաբորատորիայում վերարտադրել են Ծիր Կաթինի մագնիսական դաշտի առաջացումը