Google Maps-ը կտեղեկացնի սպասվող բնական աղետների մասին

16:09 • 26.01.12

Ինտերնետային հսկա Google ընկերությունը, իր Google Map-ին զուգահեռ համացանցից օգտվողներին հնարավորություն կընձեռի Google Public Alerts հատուկ էջի միջոցով հնարավորինս շուտ տեղեկանալ երկիր մոլորակի վրա ակնկալվող այս կամ այն բնական աղետի մասին`տեղեկացնում է vesti.ru-ն:

Մասնավորապես` ծառայության շնորհիվ հնարավոր կլինի պարզել առաջիկայում սպասվող ցունամիների, երկրաշարժերի ու ջրհեղեղների մասին: Ինչպես նաև կնշվի, տվյալ աղետի հավանականության աստիճանը:

Այս պահի դրությամբ էջը հիմանականում տեղեկություններ է տալիս ԱՄՆ-ի տարածքում հնարավոր աղետների մասին, սակայն ապագայում այն կընդգրկի ողջ աշխարհը:
 

Google Maps-ը կտեղեկացնի սպասվող բնական աղետների մասին