Նոր սերնդի iPhone-ը հնարավոր է ներկայացվի ամռանը
Թայվանական Foxconn կոնցեռնի չինական ձեռնարկության աշխատակիցը 9to5Mac հրատարակության հետ զրույցում պատմել է վեցերորդ սերնդի նոր iPhone-ի մասին:
Աշխատակիցը, որը չի ցանկացել հայտնել իր անունն ու ձեռնարկությունում զբաղեցրած դիրքը, նշել է, որ մշակված է սարքի մի քանի նախատիպ, որոնք «միմյանցից շատ աննշան են տարբերվում»: Թե սմարթֆոնի որ տարբերակի վրա ընտրությունը կանգ կառնի, անհայտ է:
Ըստ նրա` բոլոր նախատիպերն ունեն ընդհանուր գծեր, «դրանք բոլորն էլ նեղ ու երկար են iPhone 4S-ից»:
Նախատիպերից մեկի էկրանը պատրաստել է LG ընկերությունը:
Ենթադրվում է, որ Apple ընկերությունը նոր iPhone-ը կներկայացնի այս տարվա ամռանը: Չի բացառվում, որ դա տեղի ունենա WWDC կոնֆերանսի ժամանակ: Ենթադրվում է նաև, որ նոր սերնդի սմարթֆոնը կստանա iPhone 5 անվանումը:
Թայվանական Foxconn կոնցեռնը Apple ընկերության երկարամյա գործընկերն է` ապրանքների համատեղ նախագծման, մշակման, հավաքման և ետվաճառքային սպասարկման ոլորտում:
Apple-ն առաջին iPhone-ը թողարկել է 2007 թվականին:










