Կոշիկ` GPS մոդուլով

16:33 • 26.01.12

Aetrex ընկերությունը սկսել է արտադրել սպորտային կոշիկներ` ներկառուցված GPS մոդուլով, գրում է vesti.ru-ն:

Նորարությունն առաջին հերթին վերաբերում է տարեցներին, ովքեր տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ, ովքեր կարող են  մոլորվել կամ էլ մոռանալ տան հասցեն: Նման դեպքերում սպորտային կոշիները կկարողանան որոշել մոլորված մարդու գտնվելու վայրի կորդինանտները:

Aetrex-ն այն արտադրել է GTX` GPS սարքերի արտադրողի հետ համատեղ: 2011 թ. ԱՄՆ կոշիկները ստացել են համապատասխան արտոնագիր:

Կոշիկները նախատեսված են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Գինը կազմում է 300 դոլար: Սարքի գործարկման համար ամենամսյա վճարը կազմում է 30-40 դոլար:

Բացի դրանից, եթե տարեց մարդը դուրս գա տնից, նրա հարազատները այդ մասին կտեղեկացվեն հեռախոսի կամ համակարգչի միջոցով:

Կոշիկ` GPS մոդուլով